Главная

Վերապատրաստման առաջադրանք

Оставьте комментарий

Изображение

Գր. Զոհրապի <<Այրին >> նորավեպի ուսուցումը

 

 

 

Այս նյութի ուսուցման նպատակով իբրև տնային աշխատանք հանձնարարում եմ կարդալ Զոհրապի <<Այրին>> նովելը: Դասը սկսում եմ զրույցով, թե արևմտահայ որ հեղինակների, բանաստեղծների գործերին են ծանոթ :Հիշում ենք հատվածներ , բանաստեղծություններ :Դասարանում կարդում եմ <<Այրին>>նորավեպը,որովհետև այն հասկանալի է դառնում , երբ քո անձնական հույզը, տրամադրությունը փոխանցվում է սովորողներին:Այնուհետև տալիս եմ առաջադրանքներ:Հասկանալի է`բոլորը միևնույն անձի համար պարտադիր չեն. Սովորողներից յուրաքանչյուրն ընտրում է մտածելու , ընկալելու իր առանձնահատկություններին համապատասխան մի բան:

 

Ուշադրություն ենք դարձնում պատմվածքի կառուցվածքին:Այդ պատճառով դասարանը բաժանում եմ խմբերի և հանձնարարում եմ պատմվածքը բաժանել մասերի և վերնագրել :

 

Մի խմբին հանձնարարում եմ հատվածի մեկ տողը կամ արտահայտությունը դարձնել վերնագիր, մյուս խմբին` գտնել միանգամայն նոր վերնագիր,որ արտացոլի տպավորությունը, իսկ երրորդ խմբին հանձնարարում եմ գրի առնել չասվածը, իսկ վերջին խմբին հանձնարարում եմ իրենց կարծիքը հայտնել.<<…այն բարակ պահարանին մեջեն ելլող քառածալ թուղթի կտորը անխուսափելի պարսավ մըն էր, ուսկից ակամա կամչնար.այդ անզգա փոքրիկ սուրհանդակը ընտանի և անողոք մարդու կերպարանք կառներ և զինքը կը հանդիմաներ:Ո՜րչափ արժանի էր այս հանդիմանությանց…>> տողերի մասին:Բերում եմ նաև այլ հատվածներ:

 

Այնուհետև օգտագործելով հեղինակի բնորոշումները՝ բնութագրում ենք հերոսին, նրա արտաքինը, բնավորության գծերը, էությունը:Ըստ կրթական նոր պահանջների խրախուսվում է տեխնիկական միջոցների կիրառումը:Դա նոր և արդիական շունչ է հաղորդում դասին:Այդպիսի դասերը տպավորիչ են , ու կարծում եմ երկար են հիշվում:Հանձնարարում եմ , որ մի հատված վերածեն դրամայի,կինոսցենարի,նկարեն որևէ դրվագ և վերնագրեն:Այնուհետը սովորողներիս ինքնուրույն մտածողության մղելու նպատակով դասը շարունակում եմ <<Բանավեճ>>մեթոդով:

 

Ա. ի՞նչ է պանդխտությունը:

Բ.Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում այսօրվա մեր կյանքի և նորավեպում նկարագրածի մեջ: Ի՞նչ բնույթի են դրանք` սոցիալակա՞ն, քաղաքակա՞ն , հոգեբանակա՞ն

Գ .Դուք դատապարտու՞մ եք գնացողներին:

 

Դասի ժամանակ օգտագործում եմ պրոյեկտորը, իսկ սովորողները՝ համակարգիչը: Դիտում ենք նաև կրթահամալիրի սովորողների ստեղծած մեդիանյութերը`<<Մագթաղինե>>. <<Ռեհանը>> :

 

Նման բանավեճերը նպաստում են ժողովրդավար պետության, քաղաքացիական հանրության ազատ մտածող, ինքնուրույն որոշումներ կայացնող քաղաքացու ձևավորմանը

 

 

Վերապատրաստման առաջադրանք

Оставьте комментарий

Изображение

Օրենսդրություն

  • Առաջադրանքներ
  1. Ուսումնասիրեք կրթության, մասնավորապես հանրակրթության ոլորտի օրենսդրությունը՝ կրթության իրավունքի և հանրակրթության ոլորտի օրենսդրական կարգավորման տեսանկյունից.

ՀՀ Սահմանադրությունը

Կրթության մասին ՀՀ օրենքը

Հանրակրթության մասին ՀՀ օրենքը

Լեզվի մասին ՀՀ օրենքը

· Համեմատեք հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները երկու օրենքներում.

Կրթության մասին

Հանրակրթության մասին

· Ի՞նչ է փոխվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում (որն ավելի ուշ է ընդունվել), ի՞նչ է ավելացել կամ պակասել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։

 

Ուսումնասիրելով պետական քաղաքականության սկզբունքները՝ եկա այն եզրակացության, որ գլխավոր սկզբունքները հիմնականում նույնն են, փոփոխությունները մասնավորապես վերաբերում են եկեղեցու դերին , որը հանված է հանրակրթությունից և անվտանգության խնդրին:

2.        Ուսումնասիրեք  կրթության լեզվի մասին դրույթները հետևյալ օրենքներում

  •  Կրթության մասին

  •  Հանրակրթության մասին

  • Լեզվի մասին

·      Ի՞նչ փոփոխություններ եք նկատում, մասնավորապես՝ «միջազգային կրթական ծրագրերի» կամ «օտարալեզու դպրոցների» հետ կապված։

·      Ի՞նչ եք կարծում, դրանք վտանգո՞ւմ են հայոց լեզվի դերը կամ երեխաների լեզվամտածողությունը, թե՞ ոչ։

 

ՀՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Կարծում եմ օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ կառավարության նախագիծն անընդունելի է, քանի որ այն մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը և հայոց ինքնությանը:

Երբ ազգային միջնակարգ դպրոցը դեռ կայացման փուլում է, օտարալեզու դպրոցը կբերի օտարախոս վերնախավի ձևավորմանը, ինչը կտրուկ կիջեցնի հայերենի հաղորդակցական հնարավորությունները և հեղինակությունը` դուրս մղելով մայրենին հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ինչպես նաև հարցականի տակ կդնի ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետևապես նաև` հայ ազգի գոյությունը:

Կսկսվի աստիճանական, բայց անդառնալի մի գործընթաց, երբ ծնողներն իրենց երեխաների համար առավել լավ կրթություն փնտրելիս կնախընտրեն օտարալեզու դպրոցը, դրանց աշակետները, ստանալով առավել լավ կրթություն, կընդունվեն լավագույն բուհերը․ կզբաղեցնեն առաջատար դիրքեր մասնավոր և կառավարական հատվածներում․ կձևավորվի օտարախոս վերնախավ, ոըը լավագույն դեպքում կտիրապետի խոսակցական հայերենին։ Հենց դա էր իրականանում Խորհրդային Հայաստանում, որտեղ հայերենը ռուսական դպրոցներում դասավանդվում էր որպես օտար լեզու։ Ռուսական դպրոցներում ուսանողների թիվն արագորեն աճում էր․ 1937-ին Երեւանում հիմնվել էր առաջին ռուսական դպրոցը, իսկ անցած դարի 80-ական թվականներին Երեւանի ռուսական դպրոցներ էին հաճախում աշակերտների արդեն 25%-ը։ Больше

Վերապատրաստման առաջադրանք

Оставьте комментарий

Վերապատրաստման առաջադրանքի կատարում   Изображение

  1. 2013-2014 ուստարվա ուսումնական օրացույցի նախագծով որոշված ուսումնական նախագծի ղեկավարման հայտ ներկայացրեք` կցելով նախագծի ծրագիրը և աշխատակարգը։ Նկատի ունեցեք, որ նախագծին բովանդակությունը վերաբերում է ոչ միայն Ձեր բնագավառին (Ձեր դասավանդած առարկային)։  

Հայտ

«Հայ գիրքը և տպագրությունը» ուսումնական նախագծի ղեկավարման

Հայտագրող՝ Կարինե Թահսիլդարյան

Օրը՝ապրիլի23

Աշխատանքի ժամանակացույց

Նախապատրաստական աշխատանք                                             ապրիլի20-23

  1. Նախապատրաստում դասավանդողների և սովորողների ինքնուրույն հոդվածների։
    Թեմաները.

  • « Գրքի սկզբնավորումը

  • «Գրքի կազմությունը»

  • «Հայ գրքի տպագրության նշանավոր հրատարակիչներն ու տպարանները»

  • «Հայկական տպագրատներ»

  • « Հայ եկեղեցին և հայ գիրքը»

  • «Հայ գրքի մայրաքաղաքներ»

  • « Երևանը գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք »

  • «Գրքի տոն »

  • «Մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը՝ որպես մանկական գրքի միջազգային օր »

  • «Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օր»

  • « Գրքի տոնը մեր դպրոցում»

  • «Մեր գրադարանները»

           1.  Հայ գրքի և տպագրության մասին լրատվության փնտրտուք և լրաքաղ

           2. Հոդվածների և աուդիո գրքերի հրատարակում կրթահամալիրի կայքում

         3.   Այցելություններ տարբեր գրադարաններ, տպարաններ, հարցազրույցի կազմակերպում և հրապարակում։

Ապրիլի 23

  • Առավոտյան ընդհանուր պարապմունքի թեման՝ «Հայ գիրքը և տպագրությունը »

  • Կայքում հրապարակված հոդվածների ու լրաքաղերի ընթերցում և դրանց արձագանքում

Վերապատրաստման առաջադրանք

Оставьте комментарий

Վերապատրաստման առաջադրանք

Վերապատրաստման առաջադրանք

Оставьте комментарий

https://skydrive.live.com/?mkt=ru-ru&id=documents#cid=D3F05F4472423298&id=D3F05F4472423298!162

Վերապատրաստման առաջադրանքի պատասխան

Оставьте комментарий

Word harcashar

Վերապատրաստման առաջադրանքի պատասխան

Оставьте комментарий

Ատեստավորման առաջադրանքի պատասխաններ

Оставьте комментарий

Изображение

Изображение

Изображение

Չարենցը և արևմտահայ պոեզիան

Оставьте комментарий

Վահան Տերյան. նամակներ

Оставьте комментарий

Older Entries