Главная

Ճամբարը`որպես ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մաս

Оставьте комментарий

 

 

ИзображениеԿրթություն` դասարանի ու ժամանակի սահմաններից դուրս, ամեն օր եւ ամեն տեղ, ուր կարելի է միմյանց հետ շփվել, կիսվել կյանքի ընթացքում կուտակած փորձով ու գիտելիքներով…Սա է Ճամբարային առօրյայի թերևս ամենամեծ առավելությունը, որն արդեն քանի տարի է` կրթահամալիրը տալիս է իր սովորողներին ու դասավանդողներին:

Կրթական ծրագրով հաստատված առարկաների ու ընդունված մեթոդների հիմնական նպատակն, ի վերջո ,մեկն է` տալ սովորողին անհրաժեշտ գիտելիքներ` առօրյա կյանքում կողմնորոշվելու, ճիշտ ընտրություն կատարելու եւ իր հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար: Ճամբարը դպրոցից դուրս, բայց`  միևնույն ժամանակ  դպրոցի հետ, առօրյա կյանքը ապրելու, ամենօրյա ընտրություն կատարելու եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու լավագույն հնարավորությունն է: Ոգին եւ միտքը մարզելուց բացի ճամբարները նաեւ հրաշալի հնարավորություն են սովորողների ֆիզիկական պատրաստվածությունը բարձացնելու համար, հատկապես ամռանը` նորաբաց լողավազաններում: Սա եւս շատ կարեւոր խնդիր է մեր երկրում, որտեղ ամենօրյա մարզումն ու հարգանքը սեփական  մարմնի նկատմամբ, ավա՜ղ, ամենեւին էլ առաջնային տեղ չեն զբաղեցնում:
Կրթահամալիրի ` ամեն օր սովորելու, ձանձրալի ու միապաղաղ օրերը գործով լցնելու առաջարկը գրկաբաց ընդունվեց գրեթե բոլորի կողմից: Սովորողներն այնքան էին ոգևորված ճամբարական առօրյայով, որ շատ դեպքերում դժվարությամբ էին տուն  գնում :Ճամբարային ամեն ժամը հարուստ էր խաղերով և դասերով, որոնք կազմակերպվում էին նոր` սովորողին գրավող ու առանց գրատախտակի ուսուցանող ձևերով:  Մեկ խմբում էին միավորվում տարբեր դասարանների, կամ կրթահամալիրի տարբեր դպրոցների աշակերտներ, իսկ ուսուցիչների և  աշակերտների համար ստեղծվում էր  ոչ պաշտոնական միջավայրում միմյանց հետ շփվելու նոր հնարավորություն: Ճամբարականները հնարավորություն ունեին նաև  ազատ ժամանակ իրենց ուսումնահետազոտական  աշխատանքներով  զբաղվել,  ներգրավվել մարզական մրցումներում ու մշակութային  միջոցառումներում: Այդ միջոցառումները հնարավորություն տվեցին սովորողներին  ավելի մոտիկից ճանաչել միմյանց ու մտերմանալ…Իսկ հայրենագիտական ճամփորդությունները դարձան ճամբարի բաղկացուցիչ մասը:  Սովորողների աշնանային ձմեռային ,/,արձակուրդների ծամանակ​ /Հոկտեմբերի 22-28/,/ Դեկտեմբերի17-28/

կրթահամալիրի սովորողները մասնակցեցին ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, ուխտագնացությունների: Արհեստների ավագ դպրոցի սովորողները եղան Վայոց ձորի Խնձորուտ,Մարտիրոս  գյուղերում , ուր իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքը ներկայացրին տեղի դպրոցի սովորողներին :

 

http://arhest.mskh.am/node/672        

 

 

http://arhest.mskh.am/node/670

 

http://arhest.mskh.am/node/785

http://arhest.mskh.am/node/784

 Հետաքրքիր է, որ ճամփորդության ընթացքում շրջապատող աշխարհը ամեն օր միասին զննելուց ու ընկալելուց բացի սովորողները նաեւ սկսում են ուսումնասիրել դասավանդողներին, կարծիքներ են հայտնում, վստահում են ու դառնում ընկերներ:

Ճամբարականների համար  կազմակերպված  հայրենագիտական ճամփորդությունները շատերին հնարավորություն տվեցին նաեւ նոր բարձունքներ հաղթահարել ,  առաջին անգամ լինել Արցախում և մասնակցել օլիմպիական աշնանային ճամբարին:

Տարեցտարի կազմակերպվող այս «տոների» արդյունքում, կարելի է փաստել, որ ճամբարներն  արդեն դարձել են  ուսումնական ծրագրի բաղկացուցիչ, ընդ որում` սպասված ու սիրված մաս, դասավանդողներն էլ այժմ ավելի  հմուտ են ճամբարի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու  և  նոր ծրագրեր իրագործելու հարցում:

 

 

 

 

 

Ձեր պատմությունը նաև իմ պատմությունն է

Оставьте комментарий

Изображение

ИзображениеИзображениеИзображение

Ուզում եմ մի քիչ զրուցել ձեզ հետ, հայրենի՜ լեռներ, ուզում եմ ձեր` դարերի խորքից եկող ձայնը , ձեր զրույցներն ու պատմությունները լսել և այդ զրույցներում գտնել ինձ, իմ ճանապարհը, ուզում եմ իմանալ` որտեղից եմ գալիս, ուր եմ գնում…Ինչու՞ եք լռում : Համրացե՞լ եք,կարծրացե՞լ եք դարավոր տառապանքից: Թեև խոսքեր պետք չեն.ինձ թվում է` ես առանց դրանց էլ ձեզ  լավ եմ հասկանում: Ինձ թվում է` յուրաքանչյուր հայ առանց թարգմանչի կարող է հասկանալ ձեր լեզուն ու լո՛ւռ զրուցել ձեզ հետ: Չէ՞ որ ձեր լեզուն նաև մերն է, ձեր պռունկներին ու ստորոտներին թափված արյունը մեր ու ձեր դարավոր դաշինքի առհավատչյան է: Որտեղի՞ց ձեզ այդքան ուժ ու համբերություն:Ինչպե՞ս կարողացաք լռել, ձեր ապառաժներից էլ կարծր ու ծանր տառապանքը կուլ տալ… Հպարտ եք անգամ լաց լինելիս, երբ բոլորից աննկատ մեծ ու փոքր քարեր են գլորվում ձեր գագաթներից: Լալիս եք լուռ ու անաղմուկ, և բոլորին թվում է , թե այդ ամենը բնական է , թե այդ ամենը ընդամենը բնության քմահաճույք է:

Ուզում եմ, որ ժպտաք աշխարհին:Ուզում եմ, որ ամեն նոր բացվող գարունքի հետ հարսնանաք, ձեր սպիտակաթույր փեշերի տակ ճերմակ, անօգնական ձնծաղիկներ պատսպարեք, արևի շողերի հետ պահմտոցի խաղաք ու երազեք ձեր քարայրերում հայտնված յուրաքանչյուր մանկան ու նորահարսի հետ:

 Ի՞նչ, կանչու՞մ եք ինձ…

Գալի՛ս եմ, գալիս եմ դեպ ձեր վեհությունն ու վսեմաշուք տրտմությունը, ձեր անեզրությունն ու անձեռակերտ կատարելությունը, ձեր հավերժությունն ու իմ պատմությունը: Գալիս եմ` ասեմ , որ դուք հարազատ եք ինձ , որ խոնարհվում եմ ձեր դարավոր համբերության ու ծերացած լռության առջև, որ ափերիս մեջ պահում եմ մի քանի քար`ձեր արտասուքի հեղեղից, որ ձեր պատմությունը նաև իմ պատմությունն է, ձեր տառապանքը նաև ի՜մ տառապանքն է: